Մայիսի 2–ին Երևանում տեղի կունենա «Երկինք ափի մեջ» համերգը, որին կմասնակցեն վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին և հայ երգչուհիներ Անչոկն ու Նարին։

«Համերգի ընթացքում երգիչների և հայ երաժիշտների կատարմամբ կհնչի միայն կենդանի երաժշտություն ։ Համերգը կտևի երեք ժամ», – ասաց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։ 

Նրա խոսքերով` հանդիսատեսին սպասվում է վառ շոու` դրական էներգետիկայով, որին կմասնակցի նաև պարային խումբ։ Ինչ վերաբերում է երգչուհիների ընտրությանը, ապա Մխեյանն ասաց, որ Նարին իր համար շանսոնի ոճում հանդես եկող լավագույն հայ հեղինակ կատարողներից է։

«Իսկ Անչոկը լավագույն պրոֆեսիոնալ ջազային կատարողներից է։ Հիմա նա փոխել է ժանրը։ Բոլոր երեք կատարողները կոնցեպտուալ տեսակետից համընկնում են, այդ պատճառով մենք որոշեցինք կազմակերպել համատեղ համերգ։ Նրանք ունեն միևնույն հանդիսատեսը, համընկնում են նաև էներգետիկայով», – ասաց Մխեյանը։ 

Մխեյանը նաև նշեց, որ համերգը բաղկացած կլինի երկու մասից։ Առաջին մասում ելույթ կունենան հայ երգչուհիները, երկրորդում` Սոսոն։ Ինչ վերաբերում է նրան, թե կերգեն, արդյոք, կատարողները միասին, ապա Մխեյանը նշեց, որ նման հնարավորություն քննարկվում է։ 

Անչոկն իր հերթին նշեց, որ ուրախությամբ ընդունել է համերգին մասնակցելու հրավերը։ 

«Մենք մանրակրկիտ պատրաստվում ենք, ցանկանում ենք, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի բարձր մակարդակով։ Նախատեսվում է կազմակերպել ինտերակտիվ համերգ, որը կապահովի ոչ միայն կենդանի ձայն, այլ նաև շփում մեր և հանդիսատեսի միջև», – ասաց Անչոկը։ 

Երգչուհին տեղեկացրեց, որ նա կկատարի ինչպես հին երգերը, որոնք այդքան շատ են սիրում իր երկրպագուները, այնպես էլ նոր երգեր։ «Այդ օրը տեղի կունենա նաև երկու պրեմիերա», – ասաց երգչուհին։

Իսկ Նարին տեղեկացրեց, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է ունկնդիրներից լիցքավորում և առույգություն ստանալու, որպեսզի շարունակի ստեղծագործել, քանի որ դա միակ բանն է, ինչն արդարացնում է նրա առաքելությունը որպես երգչուհի։

«Սոսո Պավլիաշվիլին ինձ համար ոչ միայն հիանալի երգիչ և արտիստ է, այլ նաև լավ ընկեր։ Նա «ժողովրդի տղա է», չի տառապում «աստղային» հիվանդությամբ։ Նրա հետ տասը րոպե շփվելուց հետո քեզ թվում է, թե իրեն վաղուց ես ճանաչում», – ասաց Նարին։ -0-