«Նոր Ալիք-2010» մրցույթի հաղթող, երգչուհի Սոնա Շահգելդյանն ու «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին հաղթող Սևակ Ամրոյանը ներկայացրել են «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգի սեփական տարբերակը, որի հիման վրա նոր տեսահոլովակ են նկարահանել։ Նրանք այս երգը ներկայացնում են ժամանակակից մեկնաբանությամբ։

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է։ -0-