ArmStyle

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ` «Նոր տարվա նվեր» վերնագրով։ 

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս աշխատանքը։ Շնորհավոր գալիք Նոր Տարի և Սուրբ Ծնունդ, թող այս տարվա բոլորիս նվերը լինի անհոգ ժպիտն ու խաղաղությունը»,- գրել է Սոնա Ռուբենյանը Facebook-ի իր էջում։

Երաժշտության հեղինակը երգչուհին է, բառերը գրել է Արմինե Սարգսյանը, ռեժիսորն է Հրանտ Սիմոնյանը։ -0-