Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության շրջանակում System of a Down խմբի առաջին համերգը մեկնարկել է «Սարդարապատ» երգով։ 

 

Ապրիլի ընթացքում ռոք խումբը, որի մենակատարը Սերժ Թանկյանն է, համերգներ կունենա աշխարհի տարբեր քաղաքներում։ Ապրիլի 10–ին խումբը ելույթ կունենա Լոնդոնում, ապրիլի 13–ին` Քյոլնում։ Ապրիլի 14–ին նրանց կողջունի Լիոնը, ապրիլի 16–ը` Վորստը, ապրիլի 17–ին` Ամստերդամը։ Ապրիլի 20–ին խումբը համերգ կունենա Մոսկվայում։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «ԱՌԿԱ Style»–ը, System of a Down խումբը համերգ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 23–ին։ 

System of A Down խումբը հանդես է գալիս ծանր ալտերնատիվ ռոքի ժանրում։ -0-