ArmStyle

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Կամաց–կամաց»։

«Քանի որ շատերն են հետաքրքրված իմ նոր երգով և հաճախ են հարցնում, թե որտեղ կարող են գտնել երգիս աուդիո տարբերակը, ես որոշեցի այն ձեզ ներկայացնել դեռևս վիդեո տարբերակով, իսկ աուդիո տարբերակը խոստանում եմ, որ շատ չի ուշանա»,- Facebook–ի իր էջում գրել է երգչուհին։

Խոսքի հեղինակը Մանե Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Էդգար Հակոբյանը։ -0-