ArmStyle

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հերթական տեսահոլովակն է ներկայացրել, որը նկարահանվել է նոր երգի հիման վրա և կոչվում է «Շնորհավոր»:

«Ահա և ձեր դատին եմ հանձնում իմ նոր «Շնորհավոր» երգի տեսահոլովակը։ Հուսամ այն ձեզ դուր կգա և դրական լիցքեր կփոխանցի ձեր տրամադրությանը»,- գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:

Խոսքի և երաժշտության հեղինակը Սիլվա Հակոբյանի քույրն է՝ Մանե Հակոբյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը: -0-