Աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է «100 տարի» երգի տեսահոլովակը, որը նվիրված է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Թանկյանը Facebook–ի իր էջում գրել է. «Ձեզնից ոմանք արդեն լսել են «100 տարի» ստեղծագործությունը, որը ստեղծել եմ ես` իմ ընկեր Ջոն Պսաֆասի համահեղինակությամբ։ Այժմ ներկայացնում ենք տեսահոլովակը` այն երաժիշտների մասնակցությամբ, որոնք օգնեցին մեզ հարգել XX դարի առաջին ոճրագործության` հայերի, ասորիների և հույների ցեղասպանության զոհերի հիշատակը»։ -0-

www.youtube.com/watch?v=ijutthiyD2U