Ռեփեր Դավոն և երգիչ, կոմպոզիտոր, «Հայ սուպերսթար» և «Հայաստանի ձայնը» նախագծերի մասնակից Գրիգոր Կյոկչյանը ներկայացրել են «Չգիտեմ ինչու» նոր երգը:

«Անտեսելով ներկայիս թրենդները երաժշտության մեջ, շատ էի ուզում հին ու բարի օլդսքուլ անել, առանց ոչ մի լարվածության ու նորամուծությունների: Ուղղակի լավ երաժշտություն ու մաքսիմալ անկեղծ տեքստ, ոնց ես կամ ու ոնց պատկերացնում եմ իսկական ռիթմիկ երևանյան պոեզիան»,- գրել է Դավոն ֆեյսբուքյան իր էջում: -0-