ArmStyle

Հայկական «Ռեինկարնացիա» (Reincarnation) ռեգգի–բենդը ներկայացրել է «Սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակը։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն է։

Տեսահոլովակը տեղադրված է «Ռեինկարնացիայի» YouTube–ի ալիքում։

Նոր տեսահոլովակում նկարահանվել է Ռոլանդ Գասպարյանի կինը` Գայանե Հովհաննիսյանը, ում հետ Ռոլանդն ամուսնացել է նոյեմբերի վերջին։ -0-