ArmStyle

2015 թվականին «Նոր ալիք» երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգահան, Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար, «Հայաստանի ձայնը» նախագծի շնորհիվ ճանաչում ձեռք բերած Գրիգոր Կյոկչյանը։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Բա չիմացաք….Կիրակի օրով ուզում եմ ձեզ հետ կիսել իմ ուրախությունը… Այս տարի «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես», — գրել է Կյոկչյանը։

Նա նաև կատակել է, որ կարողացել է մի զարկով երկու նապաստակ սպանել, քանի որ  Ռուսաստան է մեկնել «Մանկական Նոր ալիք 2015»-ի հայ ներկայացուցչին սատարելու նպատակով, սակայն տեղում որոշել է ուժերը փորձել մեծերի մրցույթում, և հաջողությունը ժպտացել է նրան:

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը կանցկացվի օգոստոսի 25-ից 30-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Նախկինում այն անցկացվում էր Յուրմալա քաղաքում։

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է երգչին և հաղթանակ մաղթում։ -0-