ArmStyle

World Music Awards-ի ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնվել է Naughty Boy-ի La-La-La երգի cover-ը` հայ երգչուհի Նարինե Դովլաթյանի կատարմամբ: Էջում Նարինեի ձայնը բնորոշել են որպես գեղեցիկ, իսկ կատարումն՝ անհավանական: 

Նարինեն անակնկալի է եկել, երբ ընկերները տեղեկացրել են, որ նրա կատարումը հայտնվել է ողջ աշխարհում հայտնի մրցանակաբաշխության պաշտոնական էջում: 

ԱՌԿԱ Style-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ լուրն իր համար անսպասելի էր և միաժամանակ ուրախալի: -0-