ArmStyle

«Sharm Pictures» պրոդյուսերական ընկերությունը սեպտեմբերին կներկայացնի «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ նոր կինոկատակերգությունը: Ֆիլմը պատմում է չորս ընկերների մասին, որոնց հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս նրանցից մեկի` Նվերի` օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը կատարելու որոշումից հետո։ 

Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են ռեփերներ, «Հայ տղեք» խմբի նախկին անդամներ Միշոն և ՀՏ Հայկոն, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Ֆիլմում նկարահանվել են նաև «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը և երգչուհի Սոնա Շահգելդյանը:

Ամերիկաբնակ դերասան Դավիթ Թովմասյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia») «Հյուսիս-Հարավ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար կտրել անցել է օվկիանոսը։  

Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։ -0-