ArmStyle

Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը ներկայացրել է «Սիրտը իմ» («Сердце мое») ռուսերեն նոր երգը։

«Ահա և խոստացված անակնկալը, իմ շատ սիրելի երկրպագուներ: Կարծում եմ Ձեզ երկար չեմ սպասեցրել: Ահա իմ նոր երգերից մեկը ՝ ռուսերեն լեզվով։ Հուսով եմ` կհավանեք այն», – գրել է Ծառուկյանը Facebook–ի իր էջում։ 

Նա նաև ուրախացրել է երկրպագուներին` տեղեկացնելով, որ շատ շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը։

Երգի երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է, բառերի հեղինակը` Աննա Հովները։ -0-