ArmStyle

Կանանց միջազգային օրը` մարտի 8-ին, երգիչ Միհրան Ծառուկյանը ներկայացրել է իր նոր «Մայրիկ» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակը մեզ ցույց է տալիս մայրերի դժվար, բայց երջանիկ կյանքը: Միհրանը հույս ունի, որ տեսահոլովակը կարտահայտի ողջ ջերմությունն ու սերը, որ մենք տածում ենք մեր մայրերի հանդեպ: 

Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասան Աշոտ Մաթևոսյանը և դերասանուհի Մարջան Ավետիսյանը։  

Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, բառերի հեղինակը` Արթուր Սավարյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ -0-