ArmStyle

Հայ երգչուհի MARBEY-ի (Մարինա Հակոբյան) ջազ-ֆոլք ոճի «Զարթոնք» տեսահոլովակն արդեն կարելի է դիտել Youtube-ում:

Ավելի վաղ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, «Cantus» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Զառա Պետրոսյանն «ԱՌԿԱ Style»-ին պատմեց, որ հոլովակի գաղափարը ծնվել է կոմպոզիցիայի ստեղծումից անմիջապես հետո:

Ըստ նրա` հոլովակը ստեղծվել է կենդանի կատարման վրա` առանց ֆոնոգրամայի, նկարահանումների ժամանակ ձայնագրվել են կենդանի գործիքներ:

Տեսահոլովակը MARBEY-ի առաջին աշխատանքն է, իսկ երգչուհին բեմում է արդեն վեց տարի: Այս ոճում երգչուհին հանդես է գալիս առաջին անգամ, այդ պատճառով էլ երգը կոչվում է «Զարթոնք»:

Ինքը` երգչուհին պատմեց, որ երգը գրել է կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը: 

«Յուրաքանչյուրը յուրովի կհասկանա հոլովակը, որովհետև դա մտքի, երևակայության և ազատության թռիչք է: Իսկ ջազն ինձ համար ապրելակերպ է»,- ավելացրեց նա: -0-