ArmStyle

Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգի կազմակերպիչները մանրամասնել են Օպերայի թատրոնի սկանդալը, որը պատճառ է դարձել Երևանում դաշնակահարի ելույթների ընդհատմանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար փետրվարի 5-ին։ Համերգի ընթացքում պետք է հնչեր Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Սակայն, ինչպես հայտնել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից` Անտոնիո Կոնսալեսը վատ ինքնազգացողության պատճառով չեղյալ է հայտարարել Երևանում նախատեսված համերգը։

Նախորդ օրերին, տեղական լրատվամիջոցներում   վարկածներ էին տարածվել համերգի  տեղափոխման մասին, և նույնիսկ նշվում էր, թե համերգն իբր հանվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և դաշնակահարի միջև ծագած անհամաձայնությունների պատճառով։

ԻՆչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց Օպերային թատրոնի բեմադրող Մարինա Սարգսյանը` Կոնսալեսի Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անհասկանալի պատճառներով  ձևավորվեցին լարված հարաբերություններ դաշնակահարի և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև, որը պետք է ղեկավարար համերը։

Նա պարզաբանեց, որ դիրիժորը նշանակեց ավելի վաղ չնախատեսված փորձ համերգից առաջ և հայտարարեց, որ եթե դաշնակահարը կներկայանա, նա ազատ կարձակի նվագախումբը։

Սարգսյանի խոսքերով` Կոնսալեսը ներկա է եղել փորձին ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո դուրս է եկել դահլիճից և տեղեկացրել, որ Դուրգարյանը հանձնարարել է չեղյալ հայտարարել համերգը։

Բեմադրիչն ընդգծեց, որ դաշնակահարը շատ նյարդային էր, նա գունատ էր, շրթունքները դողում էին։

«Ես փորձեցի պարզել պատճառը, սակայն Դուրգարյանը հայտարարեց, որ այդ մարդը չի կարող նվագել, չի նվագի, և համերգը չեղյալ է հայտարարվում։ Իսկ Կոնսալեսն ասաց, որ Դուրգարյանն ամբողջովին փոխել է ստեղծագործության կատարման տեմպը համերգից ընդամենը 1,5 ժամ առաջ։ Կոնսալեսն իրենց այնքան վատ էր զգում, որ նրան թատրոնից տեղափոխել են», – ավելացրեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ երկու ամիս անց Կոնսալեսն, ամեն դեպքում, նախատեսում է ելույթ ունենալ Հայաստանում ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Սակայն հարկ է նշել, որ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում փետրվարի 6–ին և 7–ին Կոնսալեսը դաշնամուրի վարպետության դաս, այնուամենայնիվ, կազմակերպել է։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը մամուլի ասուլիսին ներկա չի եղել։

Կոնսալեսի և նվագախմբի փորձի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-