ArmStyle

Հայ երգչուհի Լուսին (Լուսինե Աղաբեկյան) մարտի 8-ին նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Հիմա»:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ այս հրաշալի տոնի կապակցությամբ և, որպես նվեր, ներկայացնում եմ իմ նոր տեսահոլովակը»,- Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է երգչուհին:

Երաժշտության և խոսքի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը: -0-