ArmStyle

Հայ երգչուհի Լիլուն արժանացել է «Բալթիկ վոյաժ 2014» արվեստի միջազգային փառատոնի Գրան-պրի մրցանակին: Իր տպավորությունների մասին երգչուհին պատմել է կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Ինձ համար շատ հուզիչ էր ներկայացնել Հայաստանը այդ հեղինակավոր փառատոնին, որն անցկացվում էր Ռիգայից Ստոկհոլմ ուղևորվող նավի վրա: Ես հատկապես հուզվեցի «Հայաստան աշխարհ» երգի կատարման ժամանակ, որն առաջին անգամ կատարել էր Վարդուհի Վարդանյանը», — ասաց Լիլուն:

Նրա խոսքերով՝ այդ երգն անհնար է Վարդուհուց ավելի լավ երգել, քանի որ նա փորձել է անել դա իր ձևով: 
Փառատոնի ժյուրիի անդամ և երգչուհու պրոդյուսեր Սերգեյ Գրիգորյանը, ով 13 մրցույթների դափնեկիր է, նշեց, որ իր համար մեծ պատիվ է, երբ հեղինակավոր միջազգային մրցույթներին ելույթ են ունենում գեղեցիկ, տաղանդավոր և պլաստիկ երգչուհիներ Հայաստանից:

«Հիմա մրցույթներում հաջողության հասնելու համար միայն վոկալը բավարար չէ: Հարկավոր է նաև շատ լավ տեսք ունենալ, տիրապետել բեմական վարպետության, խարիզմատիկ անձնավորություն լինել», — ասաց Գրիգորյանը:

«Հիմա մրցույթներում հաջողության հասնելու համար միայն վոկալը բավարար չէ: Հարկավոր է նաև շատ լավ տեսք ունենալ, տիրապետել բեմական վարպետության, խարիզմատիկ անձնավորություն լինել», — ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ մրցույթին մասնակցում էին արժանի ներկայացուցիչներ մոտ 30 երկրներից, սակայն ժյուրիի տասը անդամներից վեցը Լիլուի ելույթից հետո միանգամից հայտարարեցին, որ Գրան-պրիին, անշուշտ, կարժանանա Հայաստանը: 

«Ես հպարտ եմ, որ հայկական դրոշը ծածանվեց նավի վրա Բալթիկ ծովի մեջտեղում»,  — ընդգծեց նա՝ ավելացնելով, որ Լիլուին նաև հրավիրել են մասնակցելու մեկ այլ հեղինակավոր մրցույթի, սակայն մանրամասներ չի ներկայացրել: 

Նա նաև նշեց, որ երբեք չի ղեկավարվում այն տարածված սկզբունքով, որ կարևորը հաղթանակը չէ, այլ՝ մասնակցությունը:

«Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի, ձգտում ենք ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը հատկապես այն մրցույթներում, որոնց Հայաստանը դեռ երբեք չի մասնակցել», — ասաց Գրիգորյանը:

«Բալթիկ վոյաժ 2014» արվեստի միջազգային VI փառատոնն անցկացվել է նոյեմբերի 3-7-ը ISABELLE զբոսանավի վրա, որն ուղևորվում էր Ռիգա-Ստոկհոլմ-Ռիգա երթուղով:

Փառատոնը վառ իրադարձություն է երաժշտության, արվեստի և պարի աշխարհում, որին մասնակցում են երիտասարդ և տաղանդավոր կատարողներ տարբեր երկրներից: Այն հիանալի հնարավորություններ է ստեղծում մասնակիցների համար` բեմում ներկայանալու, հանդիսատեսի համակրանքին, մասնագետների գնահատականին արժանանալու, ստեղծագործական կապեր հաստատելու և շատ լավ հանգստանալու համար: -0-