ArmStyle

Ճանաչված հայ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Մեքսիկական»:

Տեսահոլովակում ամեն ինչ հիշեցնում է Մեքսիկան`երաժշտությունը, պարերը, հագուստը, տաքարյուն «մաչոն», սերը և մեքսիկական կիրքը: 

Սա երգչուհու առաջին ռեժիսորական աշխատանքն է, նա խնդրել է խստորեն չդատել իրեն:

Երաժշտության և խոսքի հեղինակը երգչուհու ամուսինն է՝  Վահրամ Պետրոսյանը: -0-