ArmStyle

Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է «Դե էլ մի» երգի տեսահոլովակը: 

«Սիրելիներս, ահա իմ նոր աշխատանքը։ Դիտեք ու այստեղ գրեք ինձ համար շատ կարևոր ձեր կարծիքները։ Միայն ուզում եմ նշել, որ իմ մի քանի այլ երգերի պես այս մեկն էլ կատակերգ է: Այդ պատճառով փոփ երգերում միշտ մեծ փիլիսոփայություն փնտրող մարդկանց խնդրում եմ փորձեք այս անգամ այս երգի ու տեսահոլովակի մեջ չփնտրել շատ խորը իմաստ. այն այստեղ պարզապես չկա»,- գրել է Լիլիթը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Երաժշտության և խոսքերի հեղինակը Լիլիթի ամուսինն է՝ Վահրամ Պետրոսյանը, իսկ հոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը: -0-