ArmStyle

Ավանգարդ ֆոլք-ջազ ուղղվածության Armenian Navy Band երաժշտական խումբը` ստեղծված հայտնի երաժիշտ, գործիքավորող, Գրեմմիի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի կողմից, ներկայացրեց նոր տեսահոլովակ` «Կյանքն առանց կնոջ» (Life Without Wife) երգի հիման վրա։

Երաժշտության և բառերի հեղինակը Արտո Թունջբոյաջյանն է։ Նրա երաժշտությունը կարելի հեշտ ճանաչել` դա աֆրոամերիկյան ջազ է` բլյուզի և ավանդական հայկական երաժշտության տարրերով։ -0-