Երգչուհի  Քրիստինե Պեպելյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, որ այժմ զբաղված է իր նոր երգի տեսահոլովակի ստեղծման աշխատանքով։ 

«Ես ունեմ նոր երգ` «Կարոտ»։ Այն շատ հուզիչ, անգամ դրամատիկ երգ է։ Հիմա մենք ռեժիսորի հետ քննարկում ենք այս երգի տեսահոլովակի ստեղծման հարցը։ Երգի երաժշտությունն ու բառերը գրել է իմ ընկերուհի Անուշիկը։ Նա մասնագիտությամբ բժիշկ է, սակայն հիանալի երգեր է գրում», – ասաց Պեպելյանը։

Նա կարծում է, որ տեսահոլովակի աշխատանքները կավարտվեն ամռանը։ –0–