ArmStyle

Հայ փոփ-երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր և «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արամ Գինոսյանի համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Սերը կա» երգի հիման վրա: Քրիստինեն նախագծում Արամի մարզիչն էր: 

«Մեծ ուրախությամբ Ձեր դատին եմ հանձնում իմ և Արամ Գինոսյանի համատեղ աշխատանքը: Բոլորին մեծ և անկեղծ սեր եմ ցանկանում»,- գրել է երգչուհին Ֆեյսբուքի իր էջում: