ArmStyle

Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր Youtube–ի իր պաշտոնական էջում ներկայացրել է «Անավարտ թռիչք» նոր տեսահոլովակը։

Երաժշտության հեղինակը Ալբերտ Աբգարյանն է, խոսքի հեղինակը` Քրիստինե Պեպելյանը։

Երգը կհնչի նաև Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» հոլդինգի համատեղ ջանքերով նկարահանված լիամետրաժ «Անավարտ թռիչք» սիրային մելոդրամայում։ 

Ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմության վրա և նվիրված է Երևան-Սոչի ավիավթարի զոհերի հիշատակին, ֆիլմում ներկայացվում է  2006 թվականին վթարված ինքնաթիռում գտնվող 113 մարդկանցից մեկի սիրո պատմությունը: 

Ֆիլմում նկարահանվել են Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Գայանե Ասլամազյանը, Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը։

Ֆիլմը էկրան կբարձրանա 2015 թվականի փետրվարի 20-ին։ -0-