ArmStyle

Երգչուհի Իվետա Մուկուչյանը և գերմանացի երաժիշտ Դևիդ Ալլեքնան (David Alleckna) ներկայացրել են ամերիկացի R&B երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի Crazy in love երգի ակուստիկ տարբերակը։ Երգչուհու պաշտոնական ալիքում տեղադրված ձայնագրությունում, բացի Crazy in love երգից, հնչում է նաև Destiny’s Child խմբի Survivor կոմպոզիցիան։ 

Հիշեցնենք, որ Բեյոնսեի Crazy in love հիթի նոր տարբերակը` նրա կատարմամբ, դարձավ Է. Լ. Ջեյմսի էրոտիկ վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սաունդթրեքը։ -0-