ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 7–ի կապակցությամբ անակնկալ է մատուցել հայ կանանց և գրել է իր 10–րդ երգը` «Ինձ խոստացիր»։ Երգը կատարել է ամենառոմանտիկ կատարողներից մեկը` Հայկոն։

«Խոսքերը շատ անկեղծ են… Ինձ թվում է` ունկնդիրը կգնահատի հենց այդ անկեղծությունը։ Հուսով եմ, որ հիշվող մեղեդու և անկեղծ խոսքերի շնորհիվ երգը կսիրվի մեր կանանց կողմից», – ասել է Աշոտյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

Երգիչ Հայկոն ուրախ է, որ երբ խոսում են ռոմանտիկայի, սիրո և կանանց մասին ու միաժամանակ իրեն են հիշում։

«Իմ ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում բոլոր երգերն ու տեսահոլովակները նվիրված են եղել հենց կանանց։ Ուրախությամբ եմ երգում նաև այս երգը», – ասել է Հայկոն։ -0-