ArmStyle

Հայ հայտնի երգիչ Հայկոն ներկայացրել է «Ինձ խոստացիր» երգի տեսահոլովակը։ Երգի խոսքի և երաժշտության հեղինակը Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է։ Տեսահոլովակը հրապարակվել է Youtube–ում՝ Հայկոյի պաշտոնական ալիքում։ 

«Բառերը շատ անկեղծ են… Ինձ թվում է, որ ունկնդիրը կգնահատի հենց այդ անկեղծությունը։ Հուսով եմ, որ հիշվող մեղեդու և անկեղծ խոսքերի շնորհիվ երգը կսիրվի մեր կանանց կողմից»,– այսպես է բնութագրել իր ստեղծագործությունն ինքը` Աշոտյանը։ 

Տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է։ -0-