ArmStyle

Այսօր լրացավ ուղիղ 5 տարի այն օրից, երբ հայ երգիչ և կոմպոզիտոր Հայկոն ու երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը երդում տվեցին սիրել միմյանց։ Երգչուհին փոքրիկ հոբելյանի մասին կիսվել է Facebook–ի իր էջում։

«5 տարի առաջ դու գրավեցիր իմ սիրտը, և ինձ շրջապատեցիր քո սիրով, քնքշությամբ և հոգատարությամբ։ Ես շնորհակալ եմ Աստծուց այն օրվա համար, որը մեզ դարձրեց հարազատ, ես շնորհակալ եմ նրան այն բանի համար, որ իրականացավ փոքրիկ աղջկա երազանքը և ես ամուսնացա` ինչպես հեքիաթում` սիրված, ուժեղ, առատաձեռն, համեստ և տաղանդավոր մարդու հետ։ Ես շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ ես շարունակում եմ ապրել այդ հեքիաթում և ամեն օրը քեզ հետ անսահման երջանկություն է նվիրում մեզ։ Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տանել, և ինձ առաջարկեին կրկին ընտրություն անել, ես առանց երկմտելու կընտրեի քեզ։ Ես օրեցօր ավելի ու ավելի  եմ սիրում քեզ», – գրել է երգչուհին։

Անահիտը անակնկալ է պատրաստել սիրելիի համար և երգել է նրա ստեղծագործություններից «Իմ սիրտը միայն քոնն է» երգը։ Տեսահոլովակում կարելի է տեսնել կադրեր զույգի հարսանյաց արարողությունից։ 

«Ես այնքան շատ բան եմ ուզում ասել, սակայն խոսքերն անգամ մոտավորապես չեն կարող փոխանցել այն հույզերի բազմազան երանգները, որոնք ես այժմ զգում եմ… Խոսքերից ավելի լավ է իմ պատրաստած անակնկալը` քո գրված երգի վրա…», – գրել է Անահիտը։

Երգի բառերի հեղինակն է հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակն է Հայկոն, ռեժիսորը` Նիկ Եգիբյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է Հայկոյին և Անահիտին և ցանկանում է նրանց երջանկություն ընտանեկան կյանքում։ -0-