ArmStyle

«Tsovits Tsov» (Ծովից ծով) միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 23-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում և իսկական տոն կդառնա հայկական ազգային երաժշտության սիրահարների համար:

Ավելին, հայկական ավանդական երգերը և կոմպոզիցիաները Կրեմլում կհնչեն անսովոր, ժամանակակից, ջազային, ռոքային, ռեփ տարբերակներով:

«Tsovits Tsov» միջազգային երաժշտական մրցույթը ծավալուն մի նախագիծ է, որը կոչված է ներկայացնել հայ ազգային երաժշտությունը` ժամանակակից կատարմամբ: Դա բացառիկ հնարավորություն է ամբողջ աշխարհի նոր և արդեն կայացած տաղանդավոր խմբերի և կատարողների համար` ներկայանալու մեծ լսարանի առջև, որը գալա-համերգի ընթացքում  նրանց ելույթին կհետևի առցանց և իրական ժամանակի ռեժիմով։ 

Շառլ Ազնավուրը և Սերժ Թանկյանը, ինչպես նաև 80 000 մարդ աշխարհի 42 քաղաքներից մասնակցել են երաժիշտների ընտրությանը:

ՀԵՄՓՄ կազմակերպությունից (Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության միություն) հայտնել են, որ եզրափակչի հյուրերը և ժյուրիի անդամներ կլինեն Grammy և BBC World Music մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը, հայ լեգենդար կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ամենաճանաչված խմբերից մեկը` «Reincarnation»-ը, որը ելույթ կունենա հատուկ ծրագրով, ինչպես նաև հայկական հայրենասիրական երգերի կատարող Գառնիկ Սարգսյանը (Լիբանան): -0-