ArmStyle

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ամանորի նվեր է պատրաստել մանուկների համար` Non-Stop համերգաշարի շարունակությունը, հաղորդում է Vivacell MTS-ի մամուլի ծառայությունը։

Cartoon Non-Stop-ի համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին ժամը 15.00-ին, իսկ Հայֆիլմ Non-Stop համերգները` դեկտեմբերի 27-ին և 28-ին ժամը 19.00-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 

Եթե Cartoon Non–Stop հայտնի ու սիրված նախագիծ է հատկապես մանուկ հանդիսատեսի կողմից, ապա Հայֆիլմ Non–Stop կներկայացվի առաջին անգամ, որի ընթացքում կհնչեն հայկական հայտնի ֆիլմերի («Կտոր մը երկինք»` Տիգրան Մանսուրյան, «Տղամարդիկ»` Ռոբերտ Ամիրխանյան, «Հարսնացուն հյուսիսից»` Առնո Բաբաջանյան, «Պեպո»`Արամ Խաչատրյան և այլն) մեղեդիները։ Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն։ -0-