ArmStyle

Երգիչ Գրիգոր Միրզոյանը, Լեյլա Սարիբեկյանի մասնակցությամբ, ներկայացրել է «Մայրս փոքրիկ» երգի տեսահոլովակը` անվանի բանաստեղծ Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա։ Երգի երաժշտությունը գրել է մեկ այլ դասական` Վլադիլեն Բալյանը, ով հայ քնարերգուների բազմաթիվ բանաստեղծությունների համար գրված երաժշտության հեղինակն է։

Տեսահոլովակի սյուժեն չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի, քանի որ հոգեհարազատ է ցանկացած ծնողի։ Մի երիտասարդի կյանքի պատմությունն է` սկսած ծննդից մինչև զինվորական ծառայություն` ներկայացված նրա մոր աչքերով։ Հայ երկու քնարական հեղինակների ստեղծագործությունների շնորհիվ ստեղծված երգի տեսահոլովակի գործողությունները ներկայացված են հայկական գյուղական կյանքի պատկերների միջոցով։ –0–

www.youtube.com/watch?v=HQToCMyivLY