ArmStyle

Երգիչ և կոմպոզիտոր, «Հայ սուպերսթար» և «Հայաստանի ձայնը» նախագծերի մասնակից Գրիգոր Կյոկչյանը շուտով կներկայացնի իր նոր` «Գնում ենք պարելու» երգի տեսահոլովակը: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Երգի հեղինակը ինքը` Գրիգորն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը, ոճաբանը՝ Արմեն Գալյանը, գործիքավորումը իրականացրել է Մարտին Միրզոյանը: Իսկ տեսահոլովակի հերոսուհին` մոդել և պարուհի Ինդիրան, ժամանել է Կուբայից: -0-