ArmStyle

Երգիչ և կոմպոզիտոր, «Հայ սուպերսթար» և «Հայաստանի ձայնը» նախագծերի մասնակից Գրիգոր Կյոկչյանը ներկայացրել է իր նոր «Գնում ենք պարելու» երգի տեսահոլովակի թիզերը Youtube-ի իր ալիքում: 

Երգի հեղինակը ինքը` Գրիգորն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը, ոճաբանը՝ Արմեն Գալյանը, գործիքավորումը իրականացրել է Մարտին Միրզոյանը: Իսկ տեսահոլովակի հերոսուհին` մոդել և պարուհի Ինդիրան, ժամանել է Կուբայից: -0-