ArmStyle

Հայ երգիչ Գրիգոր Կյոկչյանը «The Global Sound» X միջազգային երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը իր` «Գնում ենք պարելու» երգով։ Մրցույթը անցկացվում է Ավստրալիայում։

Մրցույթին կմասնակցեն 70 երկրների ներկայացուցիչներ, որոնցից միայն մեկը կճանաչվի հաղթող։

«Իմ երգը ընտրվել է Հայաստանից` ավստրալիական ժյուրիի կողմից», – գրել է երգիչը Facebook–ի իր էջում։

Հիշեցնենք, որ Կյոկչյանը կներկայացնի Հայաստանը նաև «Նոր ալիք 2015» մրցույթին, որը տեղի կունենա Սոչիում։

«ԱՌԿԱ Style»–ը հաջողություն է մաղթում Գրիգորին։ -0-