ArmStyle

Ողջ աշխարհում հայտնի «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդումը կհայտնվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) եթերում, «ԱՌԿԱ Style»–ին հաղորդել է ՀՀՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Երաժշտական, ժամանցային նախագծի առաջին թողարկումը կլինի Առաջին ալիքի եթերում սեպտեմբերին»,– հաղորդել է մամուլի ծառայությունը։ 

Հայտնի հեռուստահաղորդումը կվարի անվանի շոումեն, բանաստեղծ–երգահան Ավետ Բարսեղյանը։

Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական-քաղաքական, մշակութային և շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն և իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին:

Նկարահանումներին կմասնակցեն Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի անդամները` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

Սոցիալական ցանցերում արդեն հասանելի են լուսանկարներ և տեսագրություններ, որոնք տեղադրել են անվանի մարդիկ` գեղեցկության մրցույթների հաղթողներ և մոդելներ Լուսինե և Իրինա Թովմասյանները, երգիչ Էրիկը, երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, երգիչ Արամեն, դիզայներ Ֆաինա Հարությունյանը։

Подробности о мероприятии можно получить на страничке в социальной сети Facebook и на сайте ОТА. -0-