ArmStyle

Երգիչ Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Ղարաբաղը մերն է» երգի տեսահոլովակը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 23-ամյակին։

«Նվիրվում է Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին։ Հավե՛րժ փառք բոլոր հերոսներին, ովքեր պայքարել են մեր անկախության համար»,- գրել է երգիչը Facebook–ի իր էջում։

Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքի հեղինակը` հաղորդավար Ավետ Բարսեղյանը։ -0-