ArmStyle

Հայաստանը ներկայացնող Genealogy  խումբը Face the Shadow երգով անցել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։

Հայկական խումբն առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո։ Կատարումն ուղակցվում էր զուսպ, ասկետիկ, սակայն միաժամանակ տպավորիչ և հուզիչ տեսա և լուսաձևավորմամբ։ Հայկական խմբի ելույթը կարելի է վայելել` անցնելով այս հղումով։

Genealogy հայկական խումբը բաղկացած է վեց մասնակիցներից` Հայաստանից և հինգ մայրցամաքներից։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

Համերգավարները Genealogy խմբի հետ միասին հայտարարեցին եզրափակիչ փուլ անցած մյուս երկրների մասնակիցներին` Ալբանիա, Ռուսաստան, Ռումինիա, Հունգարիա, Հունաստան, Էստոնիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն տեղի կունենա մայիսի 23-ին։ Եզրափակչում ելույթ կունենան երկու կիսաեզրափակիչների 10-ական մասնակիցներ, «մեծ հնգյակի» (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) երկրները, ինչպես նաև Եվրատեսիլն ընդունող երկիրը` Ավստրիան։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից։ Մեր լավագույն արդյունքը եղել է չորրորդ հորիզոնականը, որը զբաղեցրել են Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3-ը 2014 թվականին: -0-

hhttps://www.youtube.com/watch?v=BYXr2FccjKE