ArmStyle

Genealogy խումբը, որն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2015» երաժշտական մրցույթում և կերգի Face The Shadow երգը, անակնկալ է պատրաստում. խումբը նոր երգ է ձայնագրում։ Այս մասին նշված է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այլ մանրամասներ չեն նշվում։

Հայաստանն այս տարվա մրցույթում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում։ Genealogy խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։

Խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ -0-