ArmStyle

Genealogy խումբը, որը ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում, երկրորդ փորձն է անցկացրել Վիեննայում։

«Եվրատեսիլ 2015» մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

Փորձի տեսագրությունը հասանելի է Եվրատեսիլի` Youtube–ի ալիքում։  

Մայիսի 19-ին նախատեսված առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։  
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ -0-