ArmStyle

Հայտնի հաղորդավար և երգիչ Գարիկ Պապոյանը ներկայացրել է «Պատերազմ հանուն խաղաղության» (A War For Peace) երգը։

Facebook սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ նոր երգը ձայնագրել է կնոջ` Մարիաննայի հետ` «ի հիշողություն մեր պատմության ամենադաժան էջի, A War For Peace` երգ, որը բնութագրում է Դեր Զորով քայլող զոհերին»։

Երգիչը հայտնել է նաև, որ Եվրատեսիլի համար երգ գրելու առաջարկ էր ստացել, «սակայն այնպես ստացվեց, որ երգի տեքստի մեջ առկա Հայոց ցեղասպանության շատ ուղիղ բնութագիրը չէր համապատասխանում եվրատեսիլյան չափանիշներին»։

«Ի վերջո ընտրվեց հրաշալի մի երգ, որը համոզված եմ պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրատեսիլում»,– գրել է Գարիկը։

Երգը կարող եք լսել այստեղ: -0-