ArmStyle

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի մրցութային առաջին հատվածում: Մրցույթը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։

Առաջին կիսաեզրափակչի առաջին մրցութային հատվածում ելույթ կունենան նաև Հունաստանի, Մակեդոնիայի (նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի մասնակիցները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ռումինիայի, Ալբանիայի, Վրաստանի և Հունգարիայի ներկայացուցիչները: 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Ելույթ կունենան Նորվեգիան, Իռլանդիան, Չեխիան, Լիտվան, Սան Մարինոն, Մալթան, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, Ադրբեջանը, Սլովենիան, Լիտվան, Իսլանդիան, Իսրայելը, Կիպրոսը, Շվեդիան և Լեհաստանը: 

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: 

Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան ավելի ուշ, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը: 

«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների և երգի ներքին ընտրություն: 

Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։ 

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։ -0-