ArmStyle

Հայտնի հայ երգիչ Էրիկը (Էրիկ Կարապետյան) նվեր է մատուցել բոլոր սիրահարներին և ընդհանրապես իր երկրպագուներին՝ Սուրբ Վալենտինի օրը ներկայացնելով իր նոր «Սիրո զանգեր» երգը: Երգը սիրո մասին է, այդ պատճառով էլ պատահական չէ, որ այն ներկայացվել է հենց փետրվարի 14-ին: 

«Շնորհավորում եմ բոլորին Սիրո տոնի առթիվ`ցանկանալով անսահման սեր և երջանկություն։ Թող երբեք «Սիրո զանգերը» չլռեն ձեր սրտերում»,- գրել է Էրիկը Facebook-ի իր պաշտոնական էջում:

Երաժշտության հեղինակը հենց ինքը երգիչն է, խոսքի հեղինակը՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը: -0-