ArmStyle

Ավելի քան 120 երաժիշտներ 43 երկրներից «24.04» միավորված նվագախմբով համերգ կտան Երևանում ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

«Այդ համերգին ելույթ կունենան Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների լավագույն նվագախմբերի երաժիշտները»,– ասաց Սմբատյանը։

Ըստ նրա` նվագախումբը կկատարի վերջին 100 տարիներին գրված ստեղծագործություններ չորս հիմնական թեմաներով` հիշատակ, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ։

«Որպես մենակատարներ` ելույթ կունենան Սերգեյ Խաչատրյանը (թավջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Մարիա Գուլեգինան (սոպրանո), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), ինչպես նաև Ջիվան Գասպարյանը», – ասաց Սմբատյանը։

Նա նշեց նաև, որ համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական թատրոնը և երկու աշխարհահռչակ դիրիժորներ` Միխայիլ Յուրովսկին և Ջանլուկա Մարչիանոն։

2014 թվականի սիմֆոնիկ նվագախմբի համերգը կսկսվի Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 20։15–ին։

Միջոցառումը կուղեկցվի համապատասխան տեսաշարով, այդ թվում` կցուցադրվեն հասարակայնությանն առաջին անգամ ներկայացվող նյութեր։ -0-