ArmStyle

Միացյալ Նահանգներից ժամանած Element Band խմբի առաջին համերգային շրջագայությունը տեղի կունենա Երևանում մարտին, հաղորդում է համերգների կազմակերպիչ DEEM Communications ընկերությունը։

Element Band-ը մարտի 9 –ին ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 15 –ին` Մեցցո ակումբում: Խմբին կնվագակցի նաև Miqayel Voskanyan & Friends –ը Հայաստանից: 

Element Band  խմբի երաժշտական ոճն առանձնահատուկ է. խումբը հայկական ֆոլքը համադրում է տանգոյի, ֆլամենկոյի, հունական ու ֆրանսիական ազգային երաժշտության ժամանակակից մոտիվների հետ:

«Շատ ուրախ ենք, որ վերջապես հնարավորություն ունենք Հայաստան ժամանել համերգային ծրագրով: Մեր երաժշտությունն արդեն լավ ճանաչված է ԱՄՆ –ում և հայության շրջանակներում: Մեծ ցանկություն ունենք ծանոթանալու նաև հայաստանյան հանդիսատեսին: Հայաստանում համերգային ծրագրով ելույթ ունենալը մեծ պատիվ է մեզ համար»,- նշել է խմբի ղեկավար Արա Տապանճեանը։ -0-