ArmStyle

«Դոգմա» հայտնի ռոք խումբը մայիսի 23–ին մենահամերգ կունենա «Թատրոն 32»–ում։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին հայտնեց խմբի ներկայացուցիչը։

Համերգի ընթացքում կկայանա մի քանի նոր կոմպոզիցիաների պրեմիերա, որոնք կլինեն նոր թողարկվող ալբոմում։ 

Խմբի երաժշտությունը հայ էթնիկ մեղեդիների և պրոգրեսիվ «մեթալի» համադրում է։ Ռոք խումբը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, արժանացել է պարգևների, ելույթ է ունեցել հայտնի երաժիշտների հետ, որոնք բավականին բարձր են գնահատել խմբի գործունեությունը։

«Դոգմա» ռոք խումբը ստեղծվել 2008 թվականին։ Խմբի կազմում են կիթառահարներ Վարդան Գրիգորյանը և Հենո Գրիգորյանը, երգչուհի Զառա Գևորգյանը և թմբկահար Գոռ Ավետիսյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը համերգի տեղեկատվական հովանավորն է։ -0-