ArmStyle

DJ Սերժոն ներկայացրել է իր առաջին «Hypno» սինգլը, որը ստեղծվել է երգիչ Արթուր Ալեքի հետ համագործակցության արդյունքում։ DJ–ի նոր «Colors» ալբոմում ներառված սինգլը հասանելի է Youtube–ում, նրա պաշտոնական ալիքում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ DJ Սերժոն ներկայացրել էր իր 6–րդ ձայնասկավառակը, որն անվանել էր «Colors» (Գույներ), և այդ մասին խոսել էր «ԱՌԿԱ Style»–ի հետ ունեցած զրույցի ընթացքում։ -0-