ArmStyle

Հայկական «Դետք» բենդը երեքշաբթի ներկայացրել է «Շուշի» երգի տեսահոլովակը։ Շուշիում նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կազմակերպվել էր Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։

Տեսահոլովակի հերոսները իսկական հայրենասերներ են, զինվորներ, որոնք պաշտում են իրենց հայրենիքը։

«Համարձակվում եմ ասել, որ այդ երգն ինչ–որ առումով հայ երիտասարդության «խոսքն» է»,– խոստովանեց խմբի մենակատարներից մեկը` Ներսես Ավետիսյանը։

Նա նշեց, որ խմբի լսարանը ոչ միայն երիտասարդներն են, այլ նաև` հասուն մարդիկ, որոնք հաճախ փողոցում մոտենում են տղաներին ու սիրո և երախտագիտության խոսք հղում նրանց արվեստի համար։

«Ի սկզբանե կարծրատիպ կար, որ մեր խմբի ունկնդիրները կլինեն միայն երիտասարդները, բայց իրականում տարիքային սահմանափակումներ չկան»,– ավելացրեց նա։

«Դետք» խումբը ձևավորվել է 2014թ.–ի դեկտեմբերին, բայց երիտասարդներն իրենց ստեղծագործական գործունեությունը սկսել են 2015թ.–ի մարտին։

Խմբի առաջին տեսահոլովակի շնորհանդեսը կազմակերպվել էր ապրիլի 20-ին և նվիրվել նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Փոփ խմբի երկրորդ աշխատանքը դարձել է տեսաուղերձը` նվիրված մայրերին։

Խումբը երեք մենակատար ունի` Ներսես Ավետիսյանը, Արման Պետրոսյանը և Արեգ Շահինյանը։ -0-