ArmStyle

«Դետք» հայկական երիտասարդական խումբը Youtube–ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Մամա» երգի նոր տեսահոլովակը։ 

Երաժշտությունը գրել է Արման Պետրոսյանը, խոսքի հեղինակն է Անուշ Ալավերդյանը։

«Դետք» խումբը ստեղծվել է 2015թ.–ի հունվարին, նրա մենակատարներն են Ներսես Ավետիսյանը, Արեգ Շահինյանը և Արման Պետրոսյանը։

Խմբի անունը պարզ բացատրություն ունի. «Դետքը» ռազմական տերմին է, երեք զինվորներից կազմված խումբ, որոնց խնդիրն է հետևել իրենց վստահված տարածքը։ -0-