ArmStyle

«Մանկական Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին հաջողությամբ է անցկացրել առաջին փորձը Մալթայում:

Հիշեցնենք, որ Բեթթին «People of the sun» երգով ելույթ կունենա նոյեմբերի 15-ին՝ 12 համարի ներքո:

«Մանկական եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն կատարողներ 16 երկրներից`  Վրաստանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մոնտենեգրոյից, Նիդեռլանդներից, Մալթայից, Սերբիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Սան Մարիանոյից, Ուկրաինայից։

Հայաստանը «Մանկական եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ-ից  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թ.-ին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Կիևում կայացած մրցույթին զբաղեցրեց վեցերորդ տեղը: -0-