ArmStyle

Հայկական The Beautified Project ռոք խումբը ներկայացրել է «Արագիլ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Երգը հասանելի է խմբի` Youtube-ի պաշտոնական ալիքում։

«Ներկայացնում ենք հայկական «Արագիլ» ստեղծագործությունը, որը կանչ է աշխարհի բոլոր հայերին դեպի հայրենիք: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պատճառ դարձավ, որ հայերը սփռվեն աշխարհով մեկ։ Տեսահոլովակում մենք օգտագործել ենք ժեստերի լեզուն` որպես այն բանի խորհրդանիշ, որ երկրագնդի մեծ մասը խուլ ու համր է այդ ոճրագործության նկատմամբ»,- գրված է խմբի պաշտոնական կայքում։

Երգի բառերի հեղինակը Աշոտ Գրաշին է, երաժշտության հեղինակը` Ալեքսեյ Հեքիմյանը, ռեժիսորը` Գևորգ Ենոքյանը։ -0-